Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ հիմնված Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության սկզբունքի վրա։ Լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք պետությունների ղեկավարների կողմից և արտացոլված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։