Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։
Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից
Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։
Հիշեցնենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Ռիսկի խմբում են՝ տարեցները, սիրտ-անոթային համակարգի, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք: