Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականությունն այլ է․ հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ 

«ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին տեղեկություն էր տարածել առ այն, որ Կիրանցում համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա, և որ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս։

Փաստացի, Արդարադատության նախարարությունը մեղադրել էր Կադաստրի պետական կոմիտեին կադաստրի վկայականներ կեղծելու մեջ։ 

ՀՀ Կադաստրի կոմիտեից արձագանքել էին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում տրված կադաստրային վկայականները համարվում են ճիշտ, քանի դեռ գրանցումը դատարանով անվավեր չի ճանաչվել։ 

ՀՀ գլխավոր դատախազի խոսնակն այսօր հանդես է եկել հերքմամբ՝ հայտնելով, որ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում իմ հնչեցրած պնդումը, թե դատախազությունը օրինական է ճանաչել կիրանցեցիների կադաստրի վկայականները, չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակը նշել է, որ դատախազությունը դեռևս դիրքորոշում չի արտահայտել, գնահատականներ չի տվել։ 

Մինչդեռ, իրականությունն այլ է, և այդ մասին փաստում է հենց ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը՝ «Փաստինֆո»-ին։ 

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետաքրքրվելով, թե նախաձեռնվե՞լ է արդյոք քրեական վարույթ՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ։ 

ՀՀ գլխավոր դատախազությունը հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով, և որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ։ 

Ստացվում է, որ որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցեցիներին տրվել են կեղծ վկայականներ։ Իսկ թե ինչու և ում անմիջական հրահանգով է նման հայտարարություն տարածել Արդարադատություն նախարարությունը՝ կասկածի տակ առնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, դժվար չէ կռահել»։

Մենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»
Ամենադիտված