Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում. ամեն ինչ ընթանում է մեր պլանի համաձայն. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում, ամեն ինչ ընթանում է մեր պլանի համաձայն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին այսօր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Զելենսկին մեկնաբանել է նաև Բելառուսում ուկրաինական սահմանի մոտ զորքերի և տեխնիկայի կուտակման հետ կապված իրավիճակը. «Ինչ վերաբերում է Բելառուսին, մենք տեսնում ենք կուտակումը, մենք դա վաղուց ենք տեսել, մենք հետևում ենք այդ գործընթացին»: