Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և հայաթափման հարցում Հայաստանի իշխանությունները մեկ մեղավորի անուն գիտեն՝ Արցախի ղեկավարություն, որը, նրանց խոսքերով, լուծարեց Արցախի Հանրապետությունը, և քաղաքացիներ, որոնք լքեցին իրենց հայրենիքը, հիշեցնենք՝ չցեղասպանվելու համար: Մեղադրանքների նույն շրջապտույտն է նույն մարդկանց շուրթերով: Ի վերջո, սա հոգնեցնելու է մարդկանց, նրանք կարող են արդարացի հարցեր առաջ քաշել: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մեր հանրությունը միանշանակ տեսնում է և՛ իրենց մեղավորությունը, և՛ այն պատասխանատվության չափը, որն իրենք պիտի կրեին ու չկրեցին առ այսօր:

«Հասկանում են, որ դա խորանում է մեր հանրության մեջ: Նույնիսկ այն մարդկանց շրջանում են սկսել խոր կասկածներ առաջանալ, որոնք ժամանակին իրենց ստերը, հեքիաթներն ընդունում էին կամ փորձում էին հավատալ: Հետևաբար, հիմա պետք է ավելի վստահ և իբրև թե փաստերով կարողանան ինչ-որ բաներ ապացուցել հանրությանը: Այնքան էլ տափակ փաստարկներ են բերում՝ իբրև Արցախի խորհրդարանն իշխանափոխություն կատարեց, որպեսզի անի այն, ինչ որ եղավ: Բազմիցս ներկայացրել ենք հակափաստարկը: Այո՛, եթե Արցախի նախկին նախագահի վրա ճնշում եղել է, ապա դա եղել է Հայաստանի իշխանությունների կողմից: Դեռևս 2020 թ.-ի դեկտեմբերին Արայիկ Հարությունյանը խոսեց «սև ու մութ ուժերի» մասին, որոնք թույլ չտվեցին կատարել իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը, և Արցախը, հայ ժողովուրդը պարտվեց:

Արայիկ Հարությունյանը խոսում էր այդ ուժերի մասին նաև օգոստոսի վերջին, ինչի վկան ոչ միայն ես եմ եղել, այլ տասնյակ մարդիկ: Նման բան բոլորը զգացել և լսել են օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը հավաքի ժամանակ, որն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ էր, հասկացվում էր, որ ճնշումներն արդեն այնպիսին են, որ իրենից հրաժարականի պահանջ կա: Անընդհատ դրա մասին էր խոսում: Բայց բոլորը հասկանում էին, որ դրա ժամանակը չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել էր Արցախի շուրջ: Հնարավոր էր, որ այդ պարագայում Արցախն ուղղակի գլխատվեր: Այդ հանդիպումից երկու օր հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և մեզ դրեց փաստի առաջ: Չնայած վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան ավելի շատ էր, և նա գիտեր, որ մի օր իր առջև Հայաստանի իշխանություններից դրվելու է հրաժարական տալու պահանջը:

Դրանից կարճ ժամանակ առաջ, հենց նախագահի նախաձեռնությամբ, Սահմանադրության մեջ հոդվածի փոփոխություն կատարվեց, որով նման իրավիճակներում Արցախի նախագահ ընտրելու իրավասությունը տրվում էր խորհրդարանին: Նա նախապատրաստել էր այդ բոլոր քայլերը, որ նման իրավիճակում գոնե հնարավոր լինի նախագահ ընտրել այդ ձևաչափով: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները վստահ էին, որ չենք գա համաձայնության, ի վերջո, ինչ-որ քաղաքական շահեր կլինեն նույնիսկ այդ իրավիճակում, իրենց արշինով էին մեզ չափել, չենք գտնի այն մեկ հոգուն, որին կողմ կքվեարկի մեծամասնությունը: Բայց իրենց հաշվարկները սխալ էին: Հասկանում էինք վտանգները, գիտակցում, որ այս մարդիկ տանում են Արցախի ամբողջական հանձնմանը, և դրա արդյունքում տեղի է ունենալու ցեղասպանություն հենց իրենց օգնությամբ: Իրենց նպատակն էր գլխատել Արցախը, թողնել առանց իշխանությունների, որպեսզի հիմա չունենային այն հարցերը, որոնք այստեղ առաջացել են: Եթե այսօր չլիներ Արցախի նախագահ, չլիներ Արցախի Ազգային ժողով, իշխանություններ, նրանք շատ ավելի հանգիստ էին լինելու այն առումով, որ Արցախի մասին ընդհանրապես խոսող չէր լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այդ իրավիճակում Արցախի հարցն ընդհանրապես փակվելու էր: «Երբ կա Արցախի նախագահ, խորհրդարան, իշխանություններ, իրավական առումով Արցախի հարցը փակված չէ: Կարող են պատերազմի ուժով, տարբեր ձևաչափերով, իրենց ցանկությամբ փակել այն, բայց իրավունքի ուժով այն փակ չէ: Տեսնում են, որ կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում: Նաև փաստում ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները, որպես սուբյեկտ, գոյություն չունեն բանակցային գործընթացում: Այսօր տեղի են ունենում բանակցություններ Հայաստանի շուրջ, որտեղ չկան Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում քննարկումները կամ բանակցային գործընթացը տանում է առանց Հայաստանի իշխանությունների: Սա իրենց պայմանավորվածությունների արդյունքն է:

Գալիս է արարի գլխավոր մասը, երբ Հայաստանի մասով իրենց բոլոր պայմանավորվածությունները կատարում են: Դա բերելու է սարսափելի հետևանքների, դա աղետ է, դա ծանր հետևանք է ունենալու Հայաստանի համար, արդեն կարգել են բոլոր հնարավոր մեղավորներին, որպեսզի վերջում պարզվի, որ դրանում մեղավոր էին թե՛ Արցախի նախագահը, թե՛ Արցախի խորհրդարանականները, թե՛, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը: Արցախի խորհրդարանականների որոշ մասը, իշխանությունները կամ նախագահն իրենց քայլերն այսօր անում են խիստ հաշվարկված, մեր ստեղծած հանձնաժողովի տեղեկությունների հիման վրա, որը գլխավորում է պարոն Օսկանյանը, շոշափելով նաև միջազգային հանրության արձագանքը: Ամեն ինչ անում ենք ամենայն մանրակրկտությամբ, որպեսզի որևէ կերպ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չխախտվի, հակառակը՝ միջազգային հարթակներում մեր խոսքը, պահանջները, ցանկություններն ընկալում և ընդունում են հետևյալ կերպ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հիմքը հենց դա է, նաև դա է որոշ չափով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորումը:

Այդ ընկալումն այսօր կա միջազգային հարթակներում, և դա այսօր խանգարում է Հայաստանի իշխանություններին, որովհետև իրենց պայմանավորվածություններն Ադրբեջանի իշխանությունների հետ այն հարթությամբ չեն գնում, որը պլանավորել էին»,-նշում է մեր զրուցակիցը: Արցախի թեման «տաք» պահելուն է ուղղված շատ անհատների, կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը: Մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող ռազմագերիների, անհիմն մեղադրանքներով դատապարտված քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Հայաստանի վարչապետն ասում է՝ այս ուղղությամբ աշխատանք կատարում են, որն անտեսանելի է, ինչն այդպես էլ պետք է լինի: Անհատները, կազմակերպությունները, որոնք նույն խնդիրներն են բարձրաձայնում, նշում են՝ իրենց աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա պետության աջակցությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իհարկե, իրենց ձևակերպումն այլ է:

«Պետության կողմից գործողություն չենք տեսնում: Ասում են, թե իբր ռազմաքաղաքական վերնախավի մասով ինչոր բան անում են, ինչը տեսանելի չէ: Լավ, իսկ մեր մյուս հայրենակիցնե՞րը, որոնք առ այսօր գերության մեջ են, ինչո՞ւ չի կարողացել մինչ օրս այդ խնդիրը լուծել: Ադրբեջանն այսօր ի լուր աշխարհի կարողանում է Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել:

Ի հակառակ դրա, անգամ չեն ասում՝ լավ, եթե ձեր պահանջները քաղաքական են, ապա մեր պահանջները հումանիտար են, վերադարձրե՛ք մեր գերիներին, հետո քննարկենք մնացյալ հարցերը: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, ինչ շրջանառում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Լսե՞լ եք Հայաստանի կողմից որևէ արձագանք: Գոնե այնպիսի արձագանք, որ այդ նույն հայտարարության մեջ կա կետ գերիների վերաբերյալ: Կարող են ասել, որ այդ եռակողմ հայտարարության բոլոր կետերն ամբողջությամբ վերաբերում են Արցախին: Ադրբեջա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, Նիկոլ Փաշինյա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, ապա ի՞նչ եռակողմ հայտարարություն եք քննարկում, որի 9-րդ կետով շահարկում եք Հայաստանի սուվերեն տարածքները:

Ակնհայտ է, որ արվում են ինչ-որ քայլեր՝ ի վնաս գերիների, որպեսզի իրենք երբևէ այլևս գերությունից չազատվեն: Դա են այսօր անում Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով ու պահվածքով՝ և՛ տեսանելի, և՛ անտեսանելի: Շատ կառույցներ այսօր կարողանում են մինչև միջազգային հարթակներ հասցնել և՛ ռազմաքաղաքական վերնախավի, և՛ մնացյալ մեր հայրենակիցների գերության մասին հարցը: Լինում են կոշտ կամ փափուկ հայտարարություններ, բայց դրանով որևէ հարց չի լուծվելու, ուղղակի այդ մասով կարողանում ենք լսելիություն ապահովել, դրանից ավելին կարող է անել միայն իշխանությունը: Որևէ պետություն այսօր իշխանությանը չի շրջանցելու և այլ կառույցների հետ նման հարցեր քննարկի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակըԻնչպես են Հայաստանում վերաբերվում Իրանի պատերազմինԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները«Անկախության ֆետիշը». Հայաստանը կորցնում է իր ապագան կառավարվելով պոպուլիստական կարգախոսներով Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Արտառոց դեպք՝ Երևանում․ մոր ծեծի հետևանքով 3-ամյա երեխա է հոսպիտալացվելԸնտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Մեղրիում պաշտոնապես բացել են Իրան-Հայաստան գազատարը․ պատմության այս օրը (19 մարտ)Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»
Ամենադիտված