Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաջողությունների չենք հասնի, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լույս է տեսել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանի հեղինակած «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գիրքը: Պարոն Հասան-Ջալալյանից հետաքրքրվում ենք, թե ինչո՞ւ է հատկապես հիմա կարևոր Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիտական հիմքով գրականության հրատարակումը:

«Կարևորում եմ ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ գիտական գրականության և մասնավորապես՝ օտարալեզու ընթերցողին հասանելի գիտական գրականության հրապարակումը, որովհետև այս հիմնախնդրով զբաղվող գիտական աստիճանով մասնագետները պետք է փորձեն լրացնել 30 տարվա բացը: Նկատի չունեմ, որ այդ տարիների ընթացքում ոչինչ չի կատարվել: Եղել են և կան հետազոտողներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով աշխատանք է կատարել: Բայց, երբ դա համեմատում ենք ադրբեջանական կեղծ պատմագրության հետ, տեսնում ենք, որ բավականին հետ ենք:

2020 թ.-ի մեր պարտությունը ռազմի դաշտում, որը կա՛մ դավաճանական, կա՛մ հանցավոր անփութության հետևանքով պարտություն էր (սա իրավապահ մարմինների քննության առարկան է), գլխավորապես հաջորդել է տեղեկատվական դաշտում մեր պարտությանը: Մինչ ռազմի դաշտում պարտությունը, պարտվել ենք քարոզչական, գաղափարական, տեղեկատվական դաշտում: Պատշաճ կերպով ու կարգով չի ներկայացվել հիմնախնդիրը: Իմ գիտական ատենախոսության մշակման ընթացքում, որի պաշտպանության գործընթացում եմ, առիթ եմ ունեցել շփվելու օտարերկրյա շատ հետազոտողների հետ: Օրինակ՝ Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի վարիչն ասում է՝ տեղեկություն չունենք հիմնախնդրի ծագման, զարգացման, կարգավորման ուղիների, հայկական կողմի դիրքորոշումների մասին, փոխարենն այստեղ առկա է ադրբեջանական գրականություն: Այստեղ մեծ անելիք ունենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ հետազոտողներն իրենց ուսումնասիրությունները հիմնականում կատարել են հայերենով: «Այո, անհրաժեշտ է առաջին հերթին մեր հասարակությանը ներկայացնել, փաստարկել, ապացուցել Արցախի հայապատկան լինելը, բայց դա բավարար չէ: Հիմնախնդրի կարգավորման մեր փաստարկված տեսակետը, մոտեցումը պետք է հասանելի լինի օտարալեզու ընթերցողին և, մասնավորաբար, հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ միջնորդներին: Երբ առիթ եմ ունեցել հանդիպելու Արցախի վարչակազմի պաշտոնատար անձանց հետ, նույնն իրենք էին ասում, որ երբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, միջնորդները գալիս են Արցախ, առաջարկում են ցույց տալ, թե ո՞րն է մեր մոտեցումը: Մեզ թվում է, որ երբ գրում ենք, խոսում, ուրեմն, հարցը լուծեցինք: Այդպես չէ, դրսի համար մեծ իմաստով մնում ենք չհասկացված: Գլխավորապես դա է եղել գիրքը չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն հրատարակելու շարժառիթներից մեկը: Նպատակ եմ հետապնդել, որ գիրքը հասանելի լինի ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ֆորմատի անդամ երկրների լեզուներով», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ գիրքը հիմնականում կառուցված է իրավական բնույթի փաստերի ու փաստաթղթերի հիման վրա: «Լինելով քաղաքագետ՝ շեշտադրում չեմ կատարել ո՛չ պատմական, ո՛չ էլ առանձնապես քաղաքական փաստերի ու փաստարկների վրա: Խորապես համոզված եմ, որ հիմնախնդիրն իր արդարացի լուծումը պետք է ստանա իրավական ճանապարհով: Հայկական կողմի թղթածրարում կան շատ զորեղ իրավական փաստեր ու փաստաթղթեր: Եթե դրանք դնեն շրջանառության մեջ, դարձնեն բանակցությունների առարկա, հայկական կողմի դիրքը շահեկանորեն կարող է փոխվել, ինչը չի արվել նախորդ 30 տարվա ընթացքում: Չեմ հիշում, որ թե՛ Արցախի Հանրապետության, որը մինչև 1996 թ. հունվարը մասնակցել է բանակցություններին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր բանակցողների կողմից իրավական փաստերն ու փաստաթղթերը դարձված լինեն բանակցությունների առարկա: Դրա համար շեշտադրում եմ արել այդ փաստաթղթերին: Այդ գրքում կան նաև գաղտնազերծված, նորահայտ փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են ընթերցողի ուշադրությանը ներկայացվում:

Մասնավորաբար, խոսքը ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի փաստաթղթերի մասին է, որոնք ընդունվել են ներկայիս Ադրբեջանի Հանրապետության իրավանախորդ Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ, երբ 1920 թ. նոյեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունը դիմել էր, որպեսզի դառնար Ազգերի լիգայի անդամ: Մինչդեռ Ազգերի լիգան կայացրել էր բացասական եզրակացություն, և Ադրբեջանի Հանրապետությունը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդը ներկայիս Ադրբեջանն է»,-ասում է «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը և կարգավորման ուղիները» գրքի հեղինակը: Խոսելով հակամարտության մասին՝ չէինք կարող չանդրադառնալ նաև այն փաստին, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Արցախի անկախության տոնը չնշվեց Արցախում: Ոմանց պարագայում սա հուսահատության, մյուսների պարագայում՝ անցածը վերարժևորելու, թույլ տրված սխալները վերհանելու առիթ է: Քաղաքագետը նշում է՝ հուսահատությունը որևէ լավ տեղ չի տանում:

«Եթե բոլորս հուսահատվենք և ոչինչ չձեռնարկենք, դրանից ոչինչ չենք շահելու: Պետք է արձանագրել սխալները, դրանց շտկման ուղղությամբ գնալ: Պետք է դադարենք այս կամ այն պետական, քաղաքական գործչին, նախկին կամ ներկա նախագահին հաճոյանալու վարքագծի դրսևորումից: Իմ հրապարակային խոսքում բազմիցս հայտարարել և հիմնավորել եմ, որ իրենց պաշտոնավարման ընթացքում ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունենալու ժամանակահատվածում կոպտագույն սխալներ են թույլ տվել Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները: Փաստերով մատնանշել եմ, որ նրանք սխալներ են թույլ տվել»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Ակնհայտ է նաև, որ շատերը համաձայն չեն Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետ, որն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար: Քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ ամեն ինչ անում են Արցախի թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Մյուս կողմից էլ ակնհայտ է՝ առանց Հայաստանի Հանրապետության աջակցության շոշափելի արդյունքների հասնել հնարավոր չէ:

«Հայաստանի մասնակցությունն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին արձանագրված է երկու կամ երեք կարևորագույն փաստաթղթերում: Դրանցից մեկը գործող վարչակազմի քաղաքական հենարան համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրն է: Սա պաշտոնական փաստաթուղթ է, որովհետև գրանցված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Այնտեղ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, Հայաստանի Հանրապետությունը կողմ է, որ հիմնախնդիրը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանում և այլն: Երբ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն խորհրդարանում դարձել է մեծամասնություն, սա դրվել է նաև կառավարության 2021-2026 թթ. ծրագրում: Այդ դրույթները արձանագրված են նաև 2020 թ.-ի հուլիսին հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

Զուտ իրավական, փաստաթղթային իմաստով Հայաստանի ներկայիս վարչակազմն ունի ոչ թե իրավունք, այլ պարտավորություն զբաղվելու ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորմամբ: Բայց չի զբաղվում, իսկ իրավապահ համակարգը չի կարողանում նրան կանչել պատասխանատվության, որովհետև նրանք այսօր իշխանության են: Հիմնախնդրի կարգավորման հարցում չենք կարողանալու հասնել շոշափելի հաջողությունների, քանի դեռ Հայաստանում գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը, մարդ, որն ուղիղ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Հաջողության առաջին քայլը կարող է սկսվել այն պարագայում, երբ կարողանանք համազգային ուժերի գերլարմամբ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանին և նրա վարչակազմին հեռացնել իշխանությունից: Սա համարում եմ առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայմաններից մեկը:

Ադրբեջանաարցախյան հիմնախնդրի կարգավորում ասելով՝ հասկանում եմ, որ արցախահայությունը պետք է տիրոջ իրավունքով և կարգավիճակով վերադառնա Արցախ և շարունակի իր պետականության կերտումը: Արցախի Հանրապետությունն այսօր օկուպացված է, պետք է կարողանանք հասնել նրա դեօկուպացիային և մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձին: Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն նպատակային, համառ քայլեր: Ոչ ոք և ոչինչ երբևէ չի կարող հիմնավորել և արդարացնել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացումը և մեր հայրենակիցների Արցախ չվերադառնալը»,-եզրափակում է Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՖիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Կուբանի հայերի միության ղեկավարը կոչ է արել հայ քաղաքացիներին մասնակցել ընտրություններինԹենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին «Եվրոպայի խորհուրդ. Ազատ ընտրությունները Հայաստանում վտանգված են»Թուրքիան և Հայաստանը անցել են ուղիղ առևտրիԵրևանին մտորելու ժամանակ է տրվել, իսկ հայերին որոշելու, թե ո՞ւմ են ավելի շատ սիրում՝ Մոսկվային, թե՞ ԲրյուսելինՍլավոնական գրի և մշակույթի օր. պատմության այս օրը (24 մայիս)Անանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումներըԵթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժածՀայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. ԼավրովՈւկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ ԶելենսկիԵրևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-նՆյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուներըSpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. ԶախարովաՌուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքըՌուսաստանի շրջանների վրայով խոցվել են 348 անօդաչու թռչող սարքեր Նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար
Ամենադիտված