Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Շոլց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանկֆուրտում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս մասին Շոլցը գրել է իր X-ում:
«Գերմանիան եղել և մնում է Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում։
Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Այսօր լավ հանդիպում էր Ֆրանկֆուրտում»,- գրել է Շոլցը
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիայում «Ռամշտեյնի» ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 24-րդ հանդիպմանը։