Վթար՝ Երևանում.անչափահաս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Արտաշատի խճուղի 100/1 հասցեի դիմաց՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Էդուարդ Գուլասարյանի վարած «Daewoo» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչյա Ասոյանի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխան 14-ամյա աղջնակ է։