Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ այն բանից, թե վերջին ասուլիսում Փաշինյանը ինչ «զեղումներ» արտահայտեց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, փաստն այն է, որ նրա վարչախմբի դիրքորոշումը շարունակում է մնալ հակառուսական: Ասենք, հենց նույն ասուլիսում, մինչ այդ «դարակազմիկ» զեղումները հնչած հայտարարություններն էլ, դրանց ընդհանուր բնույթն ու բովանդակությունը դա էին արտացոլում: Այն, ինչ ասաց Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, թե՝ ճիշտ չի համարում Ռուսաստանի հետ վատ բառապաշարով խոսելը և էլի մի քանի ֆրազ՝ նույն ոգով, իրականում այնքան էլ չէր վերաբերում հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությանը: Դա, ավելի շուտ, խոսակցության տոնայնության մասին էր, կարելի է ասել: Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա Նիկոլ Փաշինյանի 6 տարվա պաշտոնավարումը, կարելի է ասել, ցուցադրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես չի կարելի հարաբերվել ռազմավարական դաշնակցի հետ:

Փաստը մնում է փաստ, որ վարչապետելու 6 տարի և 3 ամսվա ընթացքում ինչպես Նիկոլ Փաշինյանն անձամբ, այնպես էլ նրա ամբողջ թիմը՝ հիմնական դերակատարներով, արել ու անում են ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնովին փչացնելու, Ռուսաստանին որպես թշնամի ներկայացնելու, Ռուսաստանին որևէ վատություն անելու համար: Մի խոսքով, արևմտյան թելը թելելու համար: Փաշինյանի ու նրա քաղաքական խմբի դիրքավորումը մնում է հակառուսական, ըստ այդմ՝ նաև Հայաստանին հարվածող, Հայաստանի կենսական շահերին հակասող: Ի դեպ, Փաշինյանի հայտարարություններին նաև Ռուսաստանի արձագանքը չուշացավ: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դիվանագիտորեն, բայց այնպես, որ վերջին «պողոսին» էլ հասկանալի լինի, նախ նկատեց, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են (ցանկանում էին) ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ Արցախում ճգնաժամը կարգավորելու համար, ապա՝ «ի սեր Աստծո»:

Այնուամենայնիվ, սա դիվանագիտական արտահայտություն է, այլ ոչ թե աստվածաբանական: Այլ կերպ ասած՝ Լավրովն ակնարկում է՝ մեղքը՝ ձեր վզին, եթե կուզեք՝ խղճին: Իրականում բանիմաց մարդիկ հասկանում են, որ չկա առանց միջնորդների Հայաստան-Ադրբեջան բանակցություն: Հա, գեղեցիկ ֆրազներ ասվում են, բայց իրականում նման բան չկա: Կա Թուրքիայի վերահսկողության ներքո իրականացվող ադրբեջանական թելադրանք Հայաստանի փաշինյանական իշխանություններին, որոնք էլ մեծագույն հաճույքով կատարում են այդ թշնամական հրահանգները: Հոշոտված Արցախը, տակավին հոշոտվող և հեկտար առ հեկտար թշնամուն նվիրվող հայկական տարածքները՝ ապացույց: Չնայած ապացույցները շատ են: Սկսած թեկուզ նրանից, թե ինչ կարգի, թշնամուց էլ վատթար ատելություն են տածում Արցախի հայերի նկատմամբ նույն Փաշինյանն ու նրա, այս դեպքում կարելի ասել՝ պաշտամունքի ներկայացուցիչները կամ «վկաները»:

Լավրովն, ի դեպ, իր արձագանքում շարունակ ակնարկում էր այն մասին, որ Փաշինյանի իշխանության հետ, այսպես ասած, «եռակողմ ձևաչափով», այսինքն՝ ներառյալ Ալիևին, որոշակի բաներ են պայմանավորվել ինչպես սահմանազատման ընթացքի, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Ի լրումն, ակնարկվում էր նաև, որ հիմնականում Հայաստանը, իմա՝ Փաշինյանի իշխանությունն է «թռել» այդ պայմանավորվածություններից: «Թռնելու» պատճառն էլ, մեծ հաշվով, գաղտնիք չէ: Փաշինյանական իշխանությունը որոշել է, որ կարող է ինչ-որ բաներ խոստանալ ու, Փաշինյանի ասած, ինքզինքը «գժի տեղ դնելով», խուսափել դրանք կատարելուց: Ներքին կյանքում դա որոշ չափով ստացվում է, ի լրումն, եթե չի ստացվում, ապա միշտ ձեռքի տակ է ռեպրեսիվ համակարգը, հետևում են հետապնդումներ, բռնաճնշումներ, սպանության սպառնալիքներ, խաղաղ, անզեն ցուցարարների զանգվածային նռնակահարում և այլն:

Իսկ, այ, արտաքին հարաբերություններում չի ստացվում: «Առյուծ պատռողը» մեկեն «կուռկուռի ձագ» է դառնում... Խնդիրն այն է, և դա արդեն գրեթե գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Փաշինյանի իշխանությունը Արևմուտքի, առավելապես ԱՄՆ թելադրանքով հետևողականորեն ջանում է Ռուսաստանին դուրս թողնել գործընթացներից: Արևմուտքին կամ Վաշինգտոնին հետաքրքիր չէ, որ Արցախը հայաթափվեց, իրենց համար բացարձակապես միևնույնն է, թե վաղն ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց պարզապես պետք է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում չլինի: Իրենց շահերից բխող հիմնական կետն այդ է: Դա համընկնում է թուրքական ու ադրբեջանական շահերի հետ: Իսկ Փաշինյանն ուղղակիորեն սպասարկում է այդ շահերը: Մնացածը, կներեք, «լոլո»-ներ են: Այդ թվում՝ Ռուսաստանի հետ ինչպես հարաբերվելու վերաբերյալ Փաշինյանի վերջին ասուլիսային մտորումները:

Հիմնական հարցերից մեկը Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով դարձել է այն, որ Հայաստանը վերածվել է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման վայրի: Վերցնենք թեկուզ այդքան չարչրկված «միջանցքի» հարցը: Ռուսաստանը նշում է, որ այն կարող է լինել, բայց, օրինակ՝ իր որոշակի միջնորդության կամ վերահսկողական մասնակցության պարագայում, եթե կողմերը միմյանց նկատմամբ վստահություն չունեն: Արևմուտքը, բնականաբար, դեմ է, որ ռուսական կողմն ընդհանրապես որևէ կերպ լինի: Իրանն ընդհանրապես դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավմանը: Բայց ո՞վ է բերել-հասցրել այդ վիճակին: Նա, ով հանձնեց Արցախը, նա, ով հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը: Նա, ով շարունակում է հանձնել ու հանձնել՝ հանրությանը խաբելով, թե այդպիսով խաղաղություն է «գնում», իսկ իրականում ընդամենը երկարաձգում է իր պաշտոնավարման ժամկետը՝ թուրք-ադրբեջանական երաշխիքներով (կասկածողները կարող են հիշել, թե առաջինը որ երկիրը արագ ու կատաղի արձագանքեց, երբ գեներալները պահանջեցին Փաշինյանի կառավարության հրաժարականը):

Դժվար է համոզված ասել, թե էլ ինչ «գաղափարներ» են փայլատակել Փաշինյանի գլխում, բայց նրա հանկարծահաս «ռուսասիրությունից» էլ լավ հոտ չի գալիս: Չնայած, նրա այդ որ մի քայլից է «լավ հոտ» գալիս, որ այս մեկն էլ բացառություն լինի: Ապրում ենք, ինչպես հրաբխի խառնարանի պռնկին՝ վերահաս նոր աղետների սպասումով: Ըստ որում, չի երևում, թե կա այն բանի գիտակցումը, որ այդ ամենի հիմնական պատճառն ու գլխավոր աղետը նման կառավարիչ ու կառավարություն ունենալն է: Ի դեպ, կոնկրետ Բաքվի հետ «անմիջնորդ բանակցությունները» Հայաստանին բերել են արդեն այն կարգի նվաստացուցիչ վիճակի, որ թշնամին Հայոց բանակն արձակելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներ է առաջադրում: Չկասկածեք. Փաշինյանի պաշտոնավարումը շարունակվեց, թշնամական բոլոր պահանջները կատարվելու են, բայց չեն վերջանալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա ԽամենեիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս
Ամենադիտված