ՀԱՄԱՍ-ը շատ թանկ գին կվճարի պատանդներին սպանելու համար․ Նեթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը ՀԱՄԱՍ շարժման պաղեստինյան արմատականներին կստիպի շատ թանկ գին վճարել Գազայում վեց պատանդի սպանության համար, որոնց մահվան մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 1-ին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը չի հանդարտվի և չի մոռանա այս սպանությունը, ՀԱՄԱՍ-ը շատ թանկ գին կվճարի դրա համար»,- ասել է նա։