Մահացել է եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Մեդվեդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ86 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ԽՍՀՄ 9-ակի չեմպիոն, խորհրդային եւ բելառուս մարզիչ Ալեքսանդր Մեդվեդը, հաղորդում է Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը։
Նա օլիմպիական տիտղոսները նվաճել է երեք տարբեր քաշային կարգերում (97 կգ, +97 կգ, +100 կգ))։
Ալեքսանդր Մեդվեդն ամենատիտղոսակիր մարզիկն է ազատ ոճի ըմբշամարտում։