44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի աջակցությունը․ Հասանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ իր բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու համար՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանությանը։ Հասանովն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի աջակցությունը:
Աղբյուրը` ArmLur.am