Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխարհագրական հաջողություն և առավելագույն օգուտ. ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում միանալ BRICS-ին» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի մուտքը BRICS տնտեսապես շահավետ է երկրի համար, 360.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ և անկախ վերլուծաբան Սերգեյ Ստանկևիչը, քանի որ հենց Հարավային Կովկասում, որտեղ գտնվում է այդ հանրապետությունը, կա երկու անհավանական կարևոր համաշխարհային առևտրային ճանապարհների խաչմերուկ՝ Արևելքից Արևմուտք և Հյուսիսից հարավ:

«Սա իրականում ամբողջ եվրասիական մայրցամաքի հիմնական առևտրային հանգույցն է, ուստի Ադրբեջանը շտապում է առավելագույնս օգտագործել աշխարհագրական նման բախտը: BRICS-ին միանալը հնարավորություն է ընձեռում արդյունավետորեն օգտագործել այդ տարանցիկ ուղիները մասնակցելով առևտրաշրջանառությանը և ստանալով ինչպես տարանցիկ, այնպես էլ արտահանման առավելություններ: Սա բավականին ակնհայտ գաղափար է»,- ասել է Ստանկևիչը:

Նրա խոսքով, Ադրբեջանը ոչ Եվրամիությանն անդամակցելու, ոչ էլ որևէ այլ տեղ չունի գնալու, ուստի միանգամայն տրամաբանական է կենտրոնացումը BRICS-ի վրա։
«Իսկ Հայաստանն առայժմ «կորցնում է պատմական ժամանակ» հեռու մնալով այն կարևորագույն պահից, երբ վերլուծվում են հիմնական հնարավորություններն ու ուղիները, որոնցով կհոսեն ապրանքներն ու կապիտալը։ Հայաստանը դանդաղում է և կարող է անդառնալիորեն բաց թողնել հնարավորությունները»,- ասել է քաղաքագետը։

Արևելքից արևմուտք երթուղիներից մեկը, ըստ վերլուծաբանի, կարող է անցնել Հայաստանով, այսպես կոչված «Զանգեզուրի երթուղիով»՝ Իրանի հետ սահմանի երկայնքով։ Դա ամենաակնհայտ երթուղին էր, բայց Հայաստանը չգիտես ինչու փորձում է անտեսել այն։ Բացի այդ, հյուսիս-հարավ երթուղին ևս կարող է անցնել Հայաստանով դեպի Իրան, սակայն Հայաստանը տատանվում է և գնում է այլընտրանքային ուղիների որոնման։ Քաղաքագետը հուսով է, որ այն բանից հետո, երբ Հայաստանը կավարտի Ադրբեջանի հետ բանակցությունները և կստորագրի խաղաղության ու սահմանների բացման պայմանագիրը, երկիրը կսկսի հետ բերել կորցրած ժամանակը և չի մնա լուսանցքում։

«Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես կխնդրի միանալ BRICS-ին, և ճիշտ կվարվի»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները BRICS-ին միանալու պաշտոնական դիմում էին ներկայացրել։ Նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև այդ ասոցիացիայի հետ համագործակցությունն ամրապնդելու հանրապետության պատրաստակամության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Չաշխատող մայրերը 172.698 դրամ ստանում են առանց դիմում ներկայացնելու. ինչպե՞ս է դա աշխատում Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից Օսմանյան թուրքերի զորքը  գրավել է Բելգրադը. պատմության այս օրը (օգոստոս 28)Վթար է. ջուր չի լինելու Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի ՉԼ-ում Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց. «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված