Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայանդուրում այսօր բացվել է նորակառույց մանկապարտեզը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է եղել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
 
 
«Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, հերթական տոնն է բոլորիս համար, քանզի ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Շնորհավորում եմ բոլորիդ։ Մեր կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը կրթության որակի բարձրացումն է, կրթական պայմանների բարելավումը, հենց այդ նպատակով է մեկնարկել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Իսկ պետություն-համայնք համագործակցության լավագույն օրինակ հանդիսացող սուբվենցիոն ծրագրերը բեկում են մտցրել բոլոր մարզերում, ինչպես և Շիրակում։
 
 
Բայանդուրի մանկապարտեզի կառուցման 273 մլն 801 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 80 տոկոսը պետությունն է հատկացրել։ Կատարվել է ծավալուն աշխատանք, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին և շինարարին։ Մնում է, որ մեր երեխաները լավ սովորեն, նորանոր հմտություններ ձեռք բերեն և, ամենակարևորը, դպրոց գնան նոր գիտելիքներով ու առավել պատրաստված»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
 
Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։ Մարզպետն ու համայնքապետը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին։
 
 
Մարզպետը կարևորել է բոլոր կառույցների համատեղ աշխատանքը՝ նշելով, որ ուրախալի է, երբ Ախուրյանում մեծ թափով քաղաքաշինական, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրեր են իրականացվում, ըստ այդմ միայն 2024 թվականին ներկայացված սուբվենցիոն ծրագրերի թիվը 17-ն է` 31 ենթածրագրով, ընդհանուր 4 մլրդ 469 մլն դրամ գումարով։ Ընթացքի մեջ են նաև 2023-ից տեղափոխված 6 սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները` գազիֆիկացում, ասֆալտապատում, մանկապարտեզների, ջրագծերի, կոյուղագծերի կառուցում, տարածքների բարեկարգում, ընդհանուր 735 մլն դրամ արժողությամբ։
 
Միջոցառման ավարտին մարզպետը հանդիպել և զրուցել է Բայանդուրի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, բարձրացրած հարցերը, անդրադարձել պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին և դրանցից օգտվելու հնարավորություններին։

Արաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան
Ամենադիտված