Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։
Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման հնարավոր հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։