Վոլգոգրադի գաղութի 4 աշխատակից մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎոլգոգրադի թիվ 19 գաղութում բանտարկյալները պատանդ են վերցրել գաղութի 8 աշխատակցի և 4 դատապարտյալի։
Այս մասին հայտնում են հայտնում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունից։
Աշխատակիցներից 4-ը մահացել է, 4-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ պատանդներին ազատելու գործողությանը մասնակցած աշխատակիցների մեջ վիրավորներ չկան։ Գերատեսչությունը խոստացել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել պատանդառության ժամանակ վիրավորված աշխատակիցների ընտանիքներին։
Հիշեցնենք՝ Վոլգոգրադի մարզում գտնվող խիստ անվտանգության ուղղիչ գաղութի (ԻԿ-19) մի քանի բանտարկյալներ գերի էին վերցրել ուղղիչ հիմնարկի աշխատակիցներին։ Վերջին տվյալներով՝ սպանվել է FSIN-ի աշխատակիցներից մեկը։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանտարկյալները պահանջում էին ուղղաթիռ և 2 մլն դոլար։ ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել պատանդ վերցնելու փաստի առթիվ:
Նրանց հետ բանակցություններ էին տարվում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուժայինները ներխուժել էին Վոլգոգրադի ուղղիչ գաղութ, չեզոքացրել էին չորս բանտարկյալի։