Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ուժ են տալիս հուշերը և հույսը, որ Միքայելս կվերածնվի».Միքայել Պողոսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, կատակասեր երեխա էր Միքայելս: Իրեն ամեն ինչ հետաքրքրում էր. ֆուտբոլ, կարատե, փորագրություն: Տարբեր խմբակների է հաճախել, իր հետաքրքրասիրությունը բավարարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սրբուհին՝ Միքայելի մայրիկը: Հիշում է՝ որդին անգամ քաղցր բամբակի սարք էր պատրաստել. «Այնքան համեղ էր իր պատրաստած բամբակը»:

Միքայելը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում: «Նշանակված ժամկետից 20 օր շուտ ծնվեց տղաս: Քաշը փոքր էր, բայց մեծացավ իմ տղան ու ինձ համար շատ լավ բալա դարձավ»: Սովորել է գյուղի դպրոցում: «Շատ ընդունակ էր, բայց չէր սովորում: Երբ իրեն ասում էի՝ Մի՛ք, նստիր ու դասերդ սովորիր, արձագանքում էր՝ ես ուսուցչի պատմածով արդեն ամեն ինչ գիտեմ: Երբ հիմա կարդում ենք իր գրածները, տառերը չենք կարողանում հասկանալ»,-խոսափողի այն կողմում զգացվում է մայրիկի ժպիտը: Միքայելի հետաքրքրությունը դպրոցում «պտտվում» էր անգլերենի շուրջ:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: «Կարող էր տարկետում ստանալ, իրեն առաջարկեցին, բայց ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց ծառայության: Ասաց՝ գնամ ծառայելու, որ ընկերներիս հետ էլ վերադառնամ: Համոզում էինք ուսումը շարունակել, բայց արձագանքեց՝ մա՛մ, ոչ մի խոսք, գնալու եմ բանակ: Հայրիկը չէր ծառայել, Միքայելն էլ ասում էր՝ գնամ, պապայիս պարտքը տամ ու գամ»:

Միքայելը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է ջերմոցային տնտեսությունում: «Ամեն ինչից գաղափար ուներ, իր համար կարծես անհնարին ոչինչ չլիներ: Ասաց, որ բանակից վերադառնալուց հետո ուզում է ընդունվել Ագրարային համալսարան, քանի որ իրեն ջերմոցային տնտեսությունը, կարծես թե, ավելի հոգեհարազատ է: Երբ արդեն Խնձորեսկում էր ծառայում, զրուցում էինք, ասում էր՝ մամ, այնքան լավ արև կա մեզ մոտ, իսկը ջերմոց կառուցելու տեղ է»: Այսպիսին էին Միքայելի նպատակները, որոնք պետք է իրականություն դառնային զինվորական ծառայության ավարտից հետո:

Միքայելը պարտադիր զինվորական ծառայության է մեկնում 2022 թ. հունվարի 12ին: Ծառայել է Խնձորեսկում, այնուհետև տեղափոխվել Գորիսի «Զանգեր»: Մայրիկն ասում է՝ որդին սիրով է մեկնել բանակ: «Պատերազմից հետո հոգեբանորեն դժվար էր, Միքայելը նաև իր մանկության ընկերոջն էր կորցրել, բայց առանց երկմտելու մեկնեց ծառայության: Երբեք չի տրտնջացել, չի բողոքել: Երբ ես էի նեղսրտում, արձագանքում էր՝ մա՛մ, տղա ենք, ամեն ինչ կանցնի, կգնա: Մի անգամ տեսազանգով զրուցում էինք, դրանք վերջին օրերն էին, խրամատ էին փորել, դեմքն ամբողջությամբ փոշու մեջ կորած էր: Նեղվեցի, հուզվեցի անգամ, բայց ինքը դրան հանգիստ էր վերաբերվում՝ տղա ենք, մա՛մ, մի նեղվի, ամեն ինչի միջով էլ պիտի անցնենք: Իրեն միշտ ասում էի՝ Մի՛ք ջան, որ դու լավ լինես, ես էլ լավ կլինեմ, ինքն էլ նույնն ինձ էր ասում՝ որ դուք լավ լինեք, ես էլ լավ կլինեմ: Շատ լավ ընկերներ ունեցավ բանակում ծառայելու ընթացքում, հիմա էլ մեզ հետ կապ են պահում տղաները, գնում-գալիս են»:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց: «Այդ ընթացքում Հայաստանում չէինք: Միքայելն արձակուրդ եկավ, բայց մենք գալ չկարողացանք: Ամուսինս ասաց՝ միանգամից սեպտեմբերին կգանք: Որքան սեպտեմբերը մոտենում էր, Միքոս այնքան ուրախանում էր. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, դուք միայն եկեք, դիրքերից իջնելուց հետո խոսք են տվել, որ հինգ օր խրախուսական արձակուրդ են տալու»: Պատերազմի գիշերը տագրոջս կինը զանգահարեց, իրենց տղան ծառայում էր Կապանում, նրա հետ կարողացել էին խոսել: Ասացին, որ զանգում են Միքայելին, սակայն կապ հաստատել չեն կարողանում: Միքայելն ինձ ասել էր, որ Իշխանասարում են լինելու, իսկ այնտեղ կապը լավը չէ, պետք է բավականին իջնի, որ կարողանա խոսել: Ասացի, որ պետք չի զանգել, միևնույնն է, իրենց մոտ կապը չի «բռնում»: Դրանից առաջ Միքայելը հայրիկին ասել էր՝ պա՛պ, ինչ-որ բանի ենք սպասում, որ չզանգեմ, ուրեմն խառն ենք, կխախանդվեմ ու կզանգեմ, մամային բան չասես: Հայրիկն էլ ասել էր, որ զգույշ և ուշադիր լինեն»:

Եվ այդպես էլ Միքայելի հետ կապ հաստատել չհաջողվեց. «Ամուսինս իմ ու իր եղբոր հետ ուղևորվեց Գորիս: Իրենց խաբել էին, ասել, որ երեխեքը թաքնվել են, բայց նրանք մինչև առավոտյան վեցը կռիվ են տվել: Զենք են ուզել, բայց որևէ մեկը նրանց օգնության չի հասել, թիկունքը բաց է մնացել, տղաների հրամանատարն էլ իրենց հետ զոհվել է: Իրար մենակ չեն թողել, ընկերներ են եղել տղաները»:

Սեպտեմբերի 13-ին Իշխանասարում զոհվում է նաև Միքայելը: Նա տուն է «վերադարձել» օրեր անց՝ 95 տղաների հետ: «Ամուսինս ասում է՝ տղաներ կային, որոնք անճանաչելի էին, բայց Միքայելը ճանաչելի էր, կարողացել ենք իրեն տեսնել: Նրա ոտքերից է վիրավոր եղել, երևի արնաքամ է եղել: Օգնության չեն հասել, որ կարողանային տղաներին իջեցնել, վիրավորներից շատերը կարող էին փրկվել»: Իշխանասարի պատմության մեջ այնքան շատ են «եթե»-ները, կան շատ անպատասխան հարցեր, ինչպես տիկին Սրբուհին է նաև հավելում, ավաղ, տղաներից որևէ մեկը ողջ չի մնացել, որ կարողանա պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Բայց չէ՞ որ նրանք այդքան անձնուրաց պայքարել են: Ուզում ենք բողոքարկել այդ մեդալներով պարգևատրելու որոշումը»:

Իսկ հիմա ընտանիքին ուժ են տալիս Միքայելի մասին հուշերը, նրա քույրիկը, հույսը, որ Միքայելը կվերածնվի. «Երևի Միքայելը գիտեր, որ ուժեղ ենք, կդիմանանք: Նեղվում ես, կարոտում, ինչ-որ պահ է լինում, ասում ես՝ Միքոն այստեղ լիներ, այսպես կասեր: Որքան ապրում ենք, այնքան էլ նա է մեզ հետ ապրում: Մենք իրենց չենք տեսնում, բայց իրենք մեզ տեսնում են»:

Հ. Գ. - Միքայել Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակըՍենատորը կոչ է արել արգելել հայ մարզպետ Առուշանյանի մուտքը ՌուսաստանՄшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել էՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ ՖիդանԻտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըԹրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելուՓաշինյանի գլոբալ փլուզումը, Հայաստանը անդունդի մեջ է ընկղմվում. Պատերազմը պատրաստվում է արագացված տեմպերով, արդյո՞ք Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչի համարՌուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցելԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան ՈսկանյանԿիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. ՈւշակովՀայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ամբողջ հայկական համացանցը 5 ժամով անջատվեց15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոցՀայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆԻրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվենՄեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ դատական կարգադրիչի օր. պատմության այս օրը (Նոյեմբերի 1)Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համարԼեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել էԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքըՋերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբՀարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. ԶելենսկիՎանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված