Խաղաղության պահպանումը շատ կարևոր է․ Հնդկաստանի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։
Ուկրաինան և Հնդկաստանը պայմանավորվել են երկրների միջև համագործակցության չորս փաստաթղթերի շուրջ։
Դրանք վերաբերում են բժշկությանը, գյուղատնտեսությանը, մարդասիրական օգնությանը և մշակույթին:
«Այսօր Կիևում ես շատ արդյունավետ քննարկումներ ունեցա նախագահ Զելենսկու հետ»:
Այս մասին X հարթակում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Խաղաղության պահպանումը շատ կարևոր է։ Հակամարտության խաղաղ լուծումը լավագույնն է մարդկության համար»,-գրել է նա։