Երեւանցի 28-ամյա երիտասարդը կասկածվում է թմրամիջոց շրջանառելու մեջ. Տեսանյութ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հունիսի 25-ին, ժամը 15:30-ի սահմանում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ իրացնելիս վարչություն բերման են ենթարկել Երեւանի 28-ամյա բնակիչ Արթուր Թագվորյանին:
Նրա մոտից ոստիկանները հայտնաբերել են դեղնավուն մածուկով լցված տարաներ, որոնց միջից էլ սպիտակ, բյուրեղանման զանգված:
Արթուր Թագվորյանը ձերբակալվել է: