Միջուկային զենքի կիրառման լուրջ վտանգ կա․ ՄԱԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չափազանց անհանգստացած է այն հանգամանքով, որ աշխարհում միջուկային զենքի կիրառման մեծ վտանգ կա։ այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով ԱՄՆ ռազմավարական գաղտնի պլանը, որը նախատեսում է Չինաստանի զսպում։
«Գլխավոր քարտուղարը չափազանց անհանգստացած է, որ աշխարհում կտրուկ ավելացել է միջուկային զենքի կիրառման վտանգը»,- ասել է Դյուժարիկը։
Նա նաեւ հավելել է, որ ՄԱԿ-ը ընդգծում է, որ կարեւոր է երկխոսության ծավալումն ու դիվանագիտական ջանքերը՝ միջուկային սպառնալիքի զրոյացման համար։