ՌԴ-ում 30-ամյա տղա է ջրահեղձ եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿլիմովո քաղաքում, Բրյանսկի մարզում, Կենտրոնական լճում խեղդվել է 1994 թվականին ծնված մի տղամարդ։
Այս մասին հայտնի է դարձել օգոստոսի 21-ին, հայտնել է տարածաշրջանային ԱԻՆ-ի վարչությունը։ Նրա մահվան հանգամանքներն ու պատճառը դեռ պարզվում են։
Փրկարարները ևս մեկ անգամ կոչ են անում բնակիչներին լողալ միայն սարքավորված լողափերում, երեխաներին չթողնել ջրի մոտ առանց հսկողության և խուսափել ջուրը մտնելուց ալկոհոլի ազդեցության տակ։