Բագրատ Սրբազանը կազդուրվում է և հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Բագրատ Սրբազանը հիվանդանոցում բուժզննման է։ «Սրբազան պայքար»-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այդ առնչությամբ․
«Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։
Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով»։