Իրանի հարավում՝ Պարսից ծոցում, երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 18-ին Իրանի հարավում՝ Պարսից ծոցում, 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա՝ Բուշեհրից 109 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժը վնաս չի հասցրել Բուշեհրի լողափի շինություններին։