Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Awesome Sunrise մրցույթն ամփոփվեց․ Ջերմուկում և Զանգակատուն համայնքում ջերմացնող համակարգ և արևային կանգառ կկառուցվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shtigen Group-ի ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հայտարարած մրցույթի հաղթողները հայտնի են։ «Sun collector» և «Արևային կանգառ» նախագծերի հեղինակները դրամաշնորհ (300 000-ական դրամի չափով) ստացան իրենց գաղափարներն իրագործելու համար։ 

Ջերմուկում իրականացվելիք «Sun collector» նախագծի հիմքում թիթեղյա տարաներից կազմված արևային սարքի ստեղծումն է, որը հարմար կլինի կիրառել ջեռուցման նվազ հնարավորություն ունեցող վայրերում՝ հեռավոր գյուղերում կամ դիրքերում՝ ներսի օդը տաքացնելու համար։ Իսկ «Արևային կանգառը» կկառուցվի Զանգակատուն համայնքում։ Այստեղ, շնորհիվ արևային մարտկոցների, մշտապես լուսավոր կլինի, ճամփորդողներն էլ հնարավորություն կունենան դադար առնել։  

«Արևային կանագառը նախագծելիս ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել, դեռ ավելին՝ ուզում եմ, որ այս ծրագիրը ոգևորիչ լինի  համայնքները զարգացնելու, վերականգնվող էներգետիկ աղբյուրներից օգտվելու և բնության մասին հոգ տանելու տեսանկյունից։ Այս կանգառը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկներին, որտեղ կարող են հանգստանալ, շունչ քաշել, պատսպարվել արևից ու անձրևից։ Այստեղ միշտ լուսավոր կլինի՝ բջջայինը լիցքավորելու հնարավորությամբ»,- նշեց «Արևային կանգառ» նախագծի հեղինակ Գևորգ Մարգարյանը։ 

«Sun collector»-ի հաղթող Գոռ Ավագյանն էլ կարևորեց գաղափարի՝ այլ մարզերում ու բնակավայրերում տարածվելու հեռանկարը․ «Ջերմուկում արդեն սկսել ենք հավաքել թիթեղյա տարաները, որ սկսենք կյանքի կոչել նախագիծը։ Մարդիկ շատ ոգևորված են՝ լսելով, թե ինչ նպատակ ունենք։ Հույս ունեմ՝ գաղափարն ընթացքում կզարգանա ու կտարածվի, և այլ համայնքներ ևս կսկսեն նման նախագծեր իրագործել»։

Awesome Sunrise մրցույթը Shtigen Group-ի «Արևածագ» նախագծի և Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության համագործակցության արդյունքն էր։ 

Ծրագրի նպատակը Հայաստանի մարզերի ստեղծարարներին (առանց տարիքային սահմանափակման) համախմբելն էր՝ ձեռքի տակ եղած միջոցներով նախագծելու, ստեղծելու կամ ներդնելու էներգիայի այլընտրանքային ինքնաշեն աղբյուրներ՝ այդպիսով նպաստելով էներգետիկ անկախության գաղափարի տարածմանը։

Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից 2 տասնյակ հայտ է ներկայացվել։

«Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ ու բնապահպանական մարտահրավերները ստիպում են մեզ համախմբել ջանքերը, ուստի շատ մեծ ոգևորությամբ սկսեցինք այս նախագիծը։ Մեր կազմակերպությունը նախկինում ուներ բնապահպանական նախագծեր ֆինանսավորելու փորձ, սակայն սա առաջին անգամ էր, որ բնապահպանականին զուգահեռ նաև էներգետիկ լուծումներն էինք հաշվի առնելու։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում ամենամեծ պատմություն ունեցող ընկերությունը՝ Shtigen-ը, պարզվեց՝ ունի այն բոլոր մտահոգություններն ու արժեքները, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հոգաբարձու-համակարգողներից Վահե Սալահյանը։

Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ Awesome Sunrise նախագիծը պատասխանատվության նոր նշաձող է սահմանում, և այն ընկերութունների խմբի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում է կյանքի կոչվել։

«Դեռ Արցախում էինք որոշել իրականացնել այս նախագիծը՝ նպատակ ունենալով էներգետիկ ճգնաժամը գոնե փոքր-ինչ տանելի դարձնել մեր հայրենակիցների համար։ Բայց սեպտեմբերյան դեպքերը փոխեցին նաև մեր ծրագրի հունը։ Գաղափարից, սակայն, չհրաժարվեցինք,- նշում է Արփի Հարությունյանը,- Այս հարափոփոխ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում մեր երկիրն ապահովագրված չէ նաև էներգետիկ ճգնաժամից, և որքան պատրաստված լինենք այդ թվում միկրո մակարդակում, այնքան անցնցում կլինի հաղթահարման ընթացքը։ Մեր ընկերության արժեքներից բխում է նաև նորարար գաղափարները խրախուսելը, հետևաբար այս համատեքստում նպատակները լիարժեք համընկնում էին»,- ասաց Արփի Հարությունյանը։

Մրցույթն ամփոփվեց Shtigen-ի գրասենյակում, հաղթողները ստացան հավաստագրերը, կազմակերպիչներն էլ քննարկեցին համատեղ նոր ծրագրեր իրագործելու հետագա քայլերը։ 

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Հեղուկ գազն ու բենզինը գնալով թանկանում են, մինչ ո՞ւր կհասնի գնաճը Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սմոքինգ«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN
Ամենադիտված