Սահմանափակումներ՝ Վերին Լարսի ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում սահմանափակումներ են մտցվում։
Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 10։00-ից 19։00 ընկած ժամանակահատվածում բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։