Ինչ է կատարվում Վերին Լարսի անցակետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը հայտնում է, որ ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում:
Ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 4 862 մեքենա է գրանցված տարբեր երկրներից։ Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ գրանցված է 1761 հայկական բեռնատար։
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն Ազատության հետ զրույցում ասել էր, որ միայն երեկ 820 բեռնատար արդեն Ռուսաստանից դուրս է եկել՝ ռեկորդային թիվ է:
«Հերթերը գնալով պակասում են, չնայած մյուս կողմից էլի նոր մեքենաներ են ավելանում»-ասել էր նա:
Լարսի անցակետի ռուսական կողմում դեռ 3 հազար բեռնատար է խցանման մեջ, դրանցից հազարը հայկական մեքենաներ են: Ընդամենը հինգ օր առաջ կիլոմետրերով ձգվող հերթում 7 հազար բեռնատար կար։