Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս են ամերիկացիները պատրաստվում թուլացնել ռուսների ազդեցությունը Հայաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2016 թ. նոյեմբերին շրջանառության մեջ դրված օրինագիծը ամերիկյան հետախուզության ֆինանսավորման մասին: Այս օրինագիծն ուշագրավ է հատկապես այն առումով, որ այն նախատեսում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի առաջադրանքն է լինելու միջոցներ ձեռնարկել ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև աշխարհի տարբեր երկրներում «Ռուսաստանի քողարկված միջամտությունը» խափանելու ուղղությամբ:

Մայիսի 3-ին Ներկայացուցիչների պալատը որոշել է ընթացիկ տարվա բյուջեի հետ միասին (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) հաստատել օրինագիծը հատուկ ծառայությունների ֆինանսավորման մասին: Սպասվում է, որ մոտ օրերին օրինագիծը կհաստատվի նաև Սենատի կողմից, և կստորագրվի նախագահ Թրամփի կողմից:

Փաստաթղթի մի քանի բաժիններ նվիրված են Ռուսաստանին: Կետերից մեկով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Մոսկվայի ազդեցությունը ԱՄՆ ներքաղաքական գործընթացների մեջ նվազեցնելու և Ամերիկայում ռուսական հատուկ ծառայությունների գործունեությունը կանխելու ուղղությամբ:

Օրինագծի մեկ այլ ենթաբաժին առաջարկում է ստեղծել հատուկ միջգերատեսչական կոմիտե, որի նպատակն է լինելու Ռուսաստանի ազդեցությանը աշխարհի երկրներում հակազդելը: Այդ ծրագրին կհատկացվի 100 միլիոն դոլար: Կոմիտեի առաջադրանքն է լինելու հակազդել Ռուսաստանի գաղտնի ազդեցությանը աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կամ հանրության վրա: Այս մարմնի մեջ պիտի մտնեն հետախուզության, պետդեպարտամենտի, Պենտագոնի, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության, ֆինանսների և էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթում թվարկված են ռուսական ազդեցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են դրածո կազմակերպություններ ստեղծելը, մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում, ապատեղեկատվության տարածումը, ազդեցության գործակալներին ֆինանսավորելը, սադրանքները, մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, ահաբեկչությունը և քաղաքական հակառակորդների սպանությունները:

Նշված գումարը տրամադրվելու է Եվրոպայում ու Եվրասիայում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում Մոսկվայի ազդեցությունը զսպելու և քաղաքացիական հասարակություններին աջակցելու համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, Ձեր գնահատմամբ՝ այս ծրագիրն ինչպե՞ս կազդի կոնկրետ Հայաստանի ու Հայաստանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման վրա: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հակազդեցությունը, ի՞նչ մեթոդներ են կիրառվելու:

– Միացյալ Նահանգներում գոյություն ունեն շուրջ 16 հետախուզական կազմակերպություններ: Դրանք պատկանում են Պենտագոնին, պետդեպարտամենտին, այլ գերատեսչությունների, ինչպես նաև հանդես են գալիս որպես առանձնացված գերատեսչություններ կամ ստորաբաժանումներ, ինչպիսին է, ասենք, Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ինչպես մենք ենք ասում՝ ЦРУ-ն: Այս կազմակերպությունների միջոցով Միացյալ Նահանգներն իրականացնում է իր հետախուզական գործունեությունը:

Ինչ վերաբերում է նոր ֆինանսավորմանը, ապա սա նախորդ՝ Օբամայի վարչակազմի կողմից ներկայացված մի նախագիծ է, որը պետք է հաստատվի ընթացիկ տարվա բյուջեով և սկսի կյանքի կոչվել: Դրանով նախատեսվում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորել այնպիսի ծրագրեր, որոնք կհակազդեն Ռուսաստանի ազդեցությանը տարբեր երկրներում: Այդ երկրներից մեկն, առաջին հերթին, հենց ինքը Միացյալ Նահանգներն է, որտեղ նախատեսվում է իրականացնել մի շարք հստակ քայլեր, որոնք ուղղված են լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը: Մասնավորապես, խոսքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների, լոբբիստական կառույցների միջոցով ԱՄՆ-ում ազդեցություն ձեռք բերելու մասին է: Անշուշտ, Միացյալ Նահանգները չի սահմանափակվելու միայն իր տարածքով, այլ շարունակելու է նման գործունեություն ծավալել նաև այլ պետություններում, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը ուժեղ է կամ ուժեղանում է:

Իհարկե, նման ծրագրեր կարող են իրականացվել նաև ԱՊՀ երկրներում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ սրա հետևանքով կլինի ֆինանսական միջոցների ներհոսք մեր տարածաշրջան, որի արդյունքում կարող են իրականացվել մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնց նպատակը կլինի Ռուսաստանի ազդեցության թուլացումը:

Մեթոդները նոր չեն: Դրանք այն հին մեթոդներն են, որոնք մշտապես կիրառվել են: Դա ՀԿ-ների, ԶԼՄ-ների միջոցով իրականացվող հստակ քաղաքական դիրքորոշումն է, որը պիտի հստակ նպատակ ունենա հակազդելու ռուսական ազդեցությանը տարբեր պետություններում, այդ թվում նաև ԱՄՆ-ում:

Չեմ բացառում, որ տարածաշրջանում կարող են ստեղծվել լրացուցիչ լրատվական հոսքեր ապահովող լրատվական գործակալություններ, կայքեր կամ լրատվական այլ պլատֆորմներ, որոնց միջոցով ԱՄՆ-ը կփորձի հնարավորինս արդյունավետորեն հակազդել տարածաշրջանում ռուսական ազդեցությանը: Սա, իհարկե, գերտերություններին բնորոշ երևույթ է. թե՛ Ռուսաստանը, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ այլ գերտերություններ իրենց տեղեկատվական գործունեությամբ մշտապես մրցակցում են աշխարհի ամենատարբեր երկրներում:

Սա ընդամենը նախկինում գոյություն ունեցող ծրագրերը առաջ տանելու, ֆինանսական լրացուցիչ միջոցներ ներգրավելու փորձ է, նոր բան չէ, և կարծում եմ, որ պարզապես Միացյալ Նահանգների քաղաքականությունը ուղղություններով ավելի լայն, ավելի ակտիվ ու ագրեսիվ է լինելու, ինչը բնական երևույթ է տարբեր տարածաշրջաններում, պետություններում մրցակցող գերտերությունների համար: Այդ պետությունների թվին կարող է դասվել նաև Հայաստանը:

շարունակությունը՝ կայքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Հայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Հնդկաստանն առաջին անգամ իրականացրել է մասնավոր ընկերության կողմից մշակված Vikram-1 ուղեծրային դասի hրթիռի հաջող արձակում Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Զելենսկին պատրաստ է պաշտոնանկ անել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարին․ ԶԼՄ Իրանը հայտարարել է Հորդանանում ԱՄՆ ավիաբազային hարվածելու մասին Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Մահացել է փոքրիկ Ռուզաննան Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Խոցվել է ուկրաինական 774 անօդաչու թռչող սարք, տուժածներ կան Ռուս զբոսաշրջիկները ճանապարհորդում են Վրաստան, բայց չգիտեն հարևան երկրի մասին, որը ավելի էժան և գեղեցիկ էՄինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ադրբեջանը նախատեսում է սկսել ոսկու արդյունահանում իր վերահսկողության տակ գտնվող Սոտքի ոսկու հանքավայրումԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին «Volkswagen Tuareg»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և գլորվելով հայտնվել ձորում․ կա զnh Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ Baijiahao. Պուտինի հարվածը դիպավ նշանակետին. Փաշինյանը վերընտրվելուց հետո իրեն անսպասելի պահեցՅամալը հիասքանչ ֆուտբոլիստ է, ուշադիր հետևում եմ նրան, քանի որ խաղում է այն ակումբում, որը ես սիրում եմ․ Մեսսի Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Դավաճանության գինը. Փաշինյանը Հայաստանը հանձնում է Թուրքիային, իսկ Ռուսաստանը պետք է նրան գազ տաԻնֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը Նեմեսիսի հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ջիվանշիր Խանին. պատմության այս օրը (18 հուլիս)Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում. Աբրահամյան Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին, «Հրապարակ» Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. «Ժողովուրդ» «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»Վահե Հովհաննիսյանը մինչեւ օրս դատավարական կարգավիճակ չունի. «Ժողովուրդ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» «Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Մոսկվայի վրա հարձակում է եղել, Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»
Ամենադիտված