Սպիտակ տունը հայտարարել Է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակումներին նախապատրաստվելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն պատրաստվում է այս շաբաթ Իսրայելի վրա Իրանի «զգալի» հարձակումների հնարավոր շարքին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters գործակալությունը։
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ հնարավոր հարձակումները կարող են ազդել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի վրա: Նա կոչ է արել բոլոր կողմերին մասնակցել բանակցություններին օգոստոսի 15-ին:
Ամերիկացի պաշտոնյան նաև կոչ է արել եվրոպական երկրներին «որոշել, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն ի պատասխան Իրանի ցանկացած հարձակման»: