Արարատի մարզում «Opel»-ը կողաշրջվել է․ վիրավորներից մեկը 2-ամյա աղջիկ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 2-ամյա աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վիրավորների ինքնությունը։