Ու ողջամիտ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ն կարող է անդամակցել ԵՄ-ի՞ն. Ֆարամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Ու ողջամիտ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ն կարող է անդամակցել ԵՄ-ի՞ն:
Ամենամեծ խոչընդոտն այս հարցում ԵՄ-ի ցանկության ու նոր ընդլայնման պատրաստակամության բացակայությունը չէ: Ոչ էլ դրա նպատակահարմարությունը, Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի կամքի առկայություն/բացակայությունը: Նույնիսկ Ռուսաստանի բնական հակազդեցությունը չէ:
Ամենամեծ խոչընդոտն աշխարհագրությունն է. նշված բոլոր հանգամանքների առկայության պարագայում անգամ Թուրքիան, սեփական ռազմավարական շահերի թելադրանքով, չի կարող երբևէ թուլյատրել մեր հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին, շրջանցելով իրեն: Ի միջի այլոց, նույնը վերաբերում է նաև Վրաստանին»։