Խոշոր վթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Altima»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, վիրավnրներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում բախվել են 26-ամյա Արտյոմ Հարությունյանի վարած «Nissan Altima» մակնիշի և 40-ամյա Ալիկ Ղազարյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին մոտեցրել են շտապօգնությանը ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն: