Իրանի նախագահն առաջարկել է հարվածել նաև Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին, գրել է The Telegraph-ը։
Իրանի նոր նախագահը դեմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կոշտ գծին ու փորձում է կանխել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմը։ Իրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանն արձագանքելու հարցում։ Իրանի արձագանքի որոշման վերջնական պատասխանատվությունը կրում է Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին:
«Պեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Իրանի նախագահին մոտ կանգնած աղբյուրը։
Նախագահն առաջարկել է Ադրբեջանում կամ [Իրաքյան] Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան։ «Այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային», - The Telegraph-ին հայտնել է Պեզեշքիանի մեկ այլ օգնական:
Իրանի նախագահը նաև առաջարկել է «Հըզբոլլահին» ավելի ժամանակակից զենքերով զինել և «թույլ տալ նրանց պատերազմել» Իրանի մեծ աջակցությամբ: