Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Հակոբյանն առաջնախաղով հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով:

«Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝ ամենուր ահ ու սարսափ սփռելով: Միևնույն ժամանակ, Հակոբյանի սպառնալիքները համադրված էին նաև մեղմ հմայքով, անգամ առօրեական հարցաքննությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ երկրորդ գործողության՝ ննջարանի  տեսարանում»,- ասել է քննադատ Գորդոն Ուիլյամսը: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «City News» ամսագիրը շեշտել է՝ Գևորգ Հակոբյանը, կարծես, ծնված է մարմնավորելու Սկարպիայի դաժան կերպարը, որը հաճույք է ստանում՝ ցուցադրելով իր իշխանությունը:

«Տոսկա» օպերայի այս բեմադրությամբ Սիդնեյի օպերային թատրոնը նշանավորել է Պուչինիի մահվան 100-րդ տարելիցը: Ռեժիսոր Էդուարդ Դիկի բեմադրությունն իր մեջ համադրում է Վերածննդի դարաշրջանի վեհությունն ու ժամանակակից էլեգանտությունը: Ներկայացման դիրիժորն է Յոհաննես Ֆրիցշը, Տոսկայի դերում հանդես են եկել սոպրանոներ Ժիզել Ալլենը և ավստրալաբնակ մեր հայրենակցուհի Նատալի Արոյանը, իսկ Կավարադոսիի կերպարը մարմնավորել է կորեացի տենոր Յունգ Վու Կիմը:

Գևորգ Հակոբյանը, չնայած իր խիտ աշխատանքային գրաֆիկին, հասցրել է ակտիվորեն շփվել Սիդնեյի հայ համայնքի հետ, այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» ծերերի խնամքի տուն-ինտերնատ: Նա ոգևորիչ հանդիպումներ է ունեցել դպրոցականների և տարեցների հետ: Հակոբյանի փոխանցմամբ՝ նրա ներկայացումներին զգալի էր նաև հայ հանդիսատեսի ներկայությունը և զորակցությունը:

Սկարպիայի դերերգը Հակոբյանի երգացանկի առանցքային դերերից է, այն բազմիցս կատարել է Հռոմի, Վիեննայի պետական, Մադրիդի թագավորական, Ամստերդամի ազգային, Բեռլինի, Բոլոնիայի «Կոմունալե», Ջենովայի «Կարլո Ֆելիչե», «Մարիինյան», «Բոլշոյ» և այլ հեղինակավոր օպերային թատրոններում: Հակոբյանի առաջիկա բեմելները ծրագրված են Հռոմի օպերային թատրոնում, Իսրայելի օպերայում, Փարիզի «Օպերա Բաստիլում», Նիդերլանդների Ազգային և Մադրիդի Թագավորական օպերային թատրոններում:

Գազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և Դուբայ
Ամենադիտված