Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ուկրաինայի ստացած F-16-ներն ունեն իսրայելական էլեկտրոնային համակարգեր, որոնք Իսրայելը առաջ չէր ցանկանում մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգտագործված F-16 կործանիչները, որոնք Ուկրաինան վերջապես ստացել է Դանիայից և Նիդեռլանդներից, հագեցած են իսրայելական Elbit և Rafael համակարգերով, որոնք Իսրայելը նախկինում չէր ցանկանում մատակարարել Ուկրաինային, գրում է detaly.co.il-ն։

Ըստ արտասահմանյան հրապարակումների ինքնաթիռները, որոնք ստացել է Ուկրաինան, հագեցած են Elbit-ի արտադրած երեք կարևոր համակարգերով։ Առաջինը սաղավարտի վրա տեղադրված թիրախավորիչն է, որը Elbit-ը արտադրում է ԱՄՆ-ում տեղական Rockwell Collins ընկերության հետ համատեղ ձեռնարկությունում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ստորաբաժանումների համար: Իսրայելի կողմից մշակված սաղավարտի վրա տեղադրված թիրախավորիչը թույլ է տալիս օդաչուին  հայացքով թիրախավորել թշնամու ինքնաթիռը, այնուհետև օդ-օդ հրթիռ արձակել դրա վրա: Նման թիրախավորումը զգալիորեն բարձրացնում է ինքնաթիռների մարտունակությունը։

Մյուս երկու համակարգերը, որոնք մշակվել են Elbit-ի կողմից և դանիացիների համար արտադրվել տեղական ընկերությունում, տեղակայված են թևերի տակ գտնվող հենասյուների վրա: Համակարգերից մեկը հայտնաբերում է ինքնաթիռի վրա արձակվող հրթիռը և զգուշացնում օդաչուին, որպեսզի նա կարողանա մանևրել և խուսափել խոցվելուց: Մեկ այլ համակարգ արձակում է ջերմային ծուղակներ և մետաղական մասնիկների ամպ ռադարներով կառավարվող հրթիռներին խաբելու համար:

Ռումինիայում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ժամանակ նրանց F-16-ները ունեցել են իսրայելական մեկ այլ խորհրդանշական համակարգ՝ արտադրված Ռաֆայելի կողմից: Դա Lightning Pod-ն է, որը նման է առանց թևերի հրթիռի, կցվում է օդանավի ստորին հատվածին և պարունակում է տեսախցիկներ, լազերային սենսորներ և այլն, ինչը կտրուկ ընդլայնում է օդանավի ցամաքային թիրախները հայտնաբերելու ունակությունը: Իսրայելը հազարավոր նման համակարգեր է վաճառել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի և այլ երկրների ռազմաօդային ուժերին։ Դրանք կմեծացնեն ուկրաինական ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից իրանական արտադրության ռուսական անօդաչու սարքերը խոցելու հնարավորությունները։ Ավելի ուշ ուկրաինացիները կստանան համակարգեր, որոնք թույլ կտան հարձակվել առաջնագծի ողջ երկայնքով։

Նախկինում Իսրայելը, փորձելով խուսափել Պուտինի հետ առճակատումից, հրաժարվում էր Ուկրաինային ժամանակակից սպառազինության համակարգեր մատակարարել։ Միայն միջազգային ինտենսիվ ճնշման ներքո է Իսրայելը ստիպված ուկրաինացիներին տրամադրել այնպիսի սովորական ապրանքներ, ինչպիսիք են սաղավարտներն ու գոտիները, ինչպես նաև հրթիռային հարձակումների վաղ նախազգուշացման համակարգերը: Սակայն Իսրայելը հարձակողական համակարգեր չի մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին։

Իսրայելական էլեկտրոնիկայով հագեցած F-16-ների ուկրաինական տարածքում հայտնվելը իրավիճակ է փոխել։ Իսրայելը փաստացի խախտել է ուկրաինական բանակին առաջադեմ տեխնոլոգիաների մատակարարման իր իսկ սեփական էմբարգոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»
Ամենադիտված