Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տողի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստի» մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ 40–ամյա Հովհաննես Սուլթանյանի վարած «Opel Astra» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Հենրիկ Ավչոյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: