Տարածաշրջանում միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավային Ադանա նահանգի Քոզան շրջանում 4,6, 4,5, 4 և 3,7 մագնիտուդ ուժգնությամբ չորս երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը։
Երկրաշարժերը հաջորդականությամբ գրանցվել են օգոստոսի 7-ին, ժամը 05։32-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։