«Բարոյական անկում են ապրում»․ Իրանն ԱՄՆ-ին ու Եվրոպային կոշտ քննադատության է ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հատվածում հակամարտությունն ակնհայտ դարձրեց, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը բարոյական անկում են ապրում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Գազայի հատվածում պատերազմը ցույց տվեց՝ Արևմուտքը կորցրել է իր պարկեշտությունն ու պատիվը, բարոյական անկում է ապրում և քաղաքակրթական կոլապսի մեջ է գտնվում։ ԱՄՆ-ն ու Եվրոպան պաղեստինցիներին, որոնք պաշտպանում են իրենց հողն օտար օկուպացիոն ուժերից, անվանում են «ահաբեկիչներ», նրանց կողմնակիցներին՝ «ահաբեկչությունը հովանավորողներ», այնինչ իսրայելական օկուպացիոն ռեժիմն, ըստ նրանց, ճիշտ հակառակը, բուռն ծափահարությունների և քաղաքական ու ռազմական լայնածավալ աջակցության է «արժանի»»,- գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը X-ում (նախկինում՝ Twitter)։