Պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք․ Փաստաբան (Տեսանյութ)
ՎԻԴԵՈՓաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է՝ պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով տեղի է ունենում ամոթալի կեղծիք։
Հիշեցնենք՝ երեկ պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել արցախցի Արամ Երիցյանը։ Այսօր էլ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։
Փաստաբան Մելիքյանը ՔԿ պաշտոնական հաղորդագրության բազմաթիվ այլ վիճահարույց դրույթների է անդրադարձել։