Հրդեհ է բռնկվել «ԶԻԼ 130»-ում․ վարորդը այրվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթյանքով գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարում առաջացած կրակը ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները՝ վարորդի՝ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Հովսեփ Դավթյանի հետ:
Ավտոմեքենան բարձված է եղել հնձված գարու խոզանով, այն նույնպես ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը այրվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: