Գիտնականներ․պատահական, մեկ գիշերվա սեռական կապն օգտակար է առողջության համար
ՖՈՏՈՆյու Յորքի ու Կոռնելի համալսարանների գիտնականները կատարված հետազոտության արդյունքներով հանգել են եզրակացության, որ «պատահական, մեկ գիշերվա սեռական կապը» կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա։
Հետազոտությանը մասնակցել են ամերիկյան քոլեջների 372 ուսանողներ։ 3 ամսվա ընթացքում նրանք պետք է նշեին իրենց բոլոր պատահական կապերն ու դրանից հետո ապրած զգացումները հատուկ օրագրում։ Ինտիմ հարաբերությունները որևէ ձևով կապ չեն ունեցել զգացմունքների հետ, ոչ աղջիկները, ոչ տղաները չեն մտածել երկարատև հարաբերությունների մասին։
Հետազոտողները պարզել են, որ պատահական սեքսը հանդիսանում է օրգանիզմի համար հոգեբանական մարզում։ Այն օգնում է ազատվել սթրեսից, դեպրեսիայից, ինչպես նաև բարձրացնում է ինքնագնահատականը։ Գիտնականների գնահատականներով, փորձին մասնակցածների մեծամասնությունն ունեցել են երջանկության ու բավարարվածության զգացումի առավելագույն մակարդակ։
Աղբյուրը՝ Life.panorama.am