ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը՝ անվանելով այն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված դրական քայլ։
Այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը:
«Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դիտարկում է որպես դրական քայլ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում», - նշել են Պետքարտուղարությունից։
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցային գործընթացին՝ Պետքարտուղարությունից նաև հավելել են, որ երկու երկրները շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և ԱՄՆ-ը վճռական է՝ աջակցելու այդ գործընթացին։