ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար, բայց այս պահին Ուկրաինայի կողմից նման փոխադարձություն չկա․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը բարձր է գնահատում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված Ինդոնեզիայի ջանքերը։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինդոնեզիայի նորընտիր նախագահ և երկրի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն, որի հետ չորեքշաբթի բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս մեկ տարի առաջ առաջարկել Է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր:
«Մենք բարձր ենք գնահատում մեր ինդոնեզացի գործընկերների այս ջանքերը»,- ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում։
«Ռուսաստանը բաց է բոլոր նախաձեռնությունների համար, Ռուսաստանը բաց է կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար, բայց մենք տեսնում ենք, որ, ցավոք, այս պահին ուկրաինական կողմից նման փոխադարձություն չկա»,- ասել է Պեսկովը։