Պաղեստինի նախագահը օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա։
Այս մասին X-ում հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նա նշել է, որ Մահմուդ Աբասը օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա։
Օգոստոսի 14-ին Պաղեստինի նախագահը կհանդիպի Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ օգոստոսի 15-ին ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։