Ադրբեջանի 6 գյուղի հետ կապն ընդհատվել է. ի՞նչ է կատարվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում փլուզվել է Ալիքչայ գետի վրայով անցնող կամուրջը, որը գտնվում է Գուբա-Խինալըգ ճանապարհի 42-րդ կմ-ին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կամուրջը փլուզվել է հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների հետեւանքով։
Նշվում է, որ վատ եղանակի պատճառով շրջկենտրոնի և Խինալըգ, Բոստանքեշ, Հապուտ, Չեք, Էլիկ, Գելեյ-Խուդաթ գյուղերի հետ կապն ամբողջությամբ ընդհատվել է։