Կայծակը հարվածել է 4 մարդու․ նրանցից մեկը մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկովյան շրջանի Պատրիոտ այգում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է 4 մարդու։ Ըստ SHOT-ի՝ տուժածները ամուսնական զույգեր են․ 67-ամյա Նիկոլայը հիվանդանոցում մահացել է, կնոջ վիճակը ծանր է։
Մյուս տղամարդու՝ 39-ամյա Ալեքսանդր Պ.-ի մոտ ախտորոշվել է էլեկտրատրավմա և փակ գանգուղեղային վնասվածք։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրա կինը հիպերտոնիկ ճգնաժամ է ունեցել։ Վերջինս հարվածից անմիջապես հետո գիտակցության մեջ է եղել և կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել։
Տեսանյութում երևում է կայծակի հարվածի պահը։