Վրաստանում 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու գյուղի մոտ 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ Տայա գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Օջախն ընկել է 17 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: