Գյումրիում հրաժեշտ են տվել ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ընտանիքին
ՎԻԴԵՈՀուլիսի 27-ին Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում ավտովթարի հետևանքով մահացած ընտանիքի հոգեհանգստի արարողությունն էր։
Ավելիվ վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Ջաջուռի ոլորաններում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ն․ Մկրտչյանը, վերջինիս ուղևոր 31-ամյա Նազենի Շմոյանը տեղում մահացել են, իսկ 1 հոգի, Լոռու մարզի բնակիչ 7-ամյա Դավիթ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան ավստիրական» հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մահացածները ամուսիններ են, երեխան էլ նրանց տղան էր։