Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս տարվա մայիսի 31-ին հրապարակել է տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կուսակցության նվիրատուների ցանկում կան 80 հայտարարատու անձինք՝ պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ։ Այս մասին գրում է infocom.am-ը։

Համադրելով այս անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում i կուսակցության հաշվետվությունում առկա տվյալները՝ ստացել ենք մի շարք գլուխկոտրուկներ, որոնք առաջարկում ենք լուծել միասին։

Մինչ գլուխկոտրուկներին անցնելը՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։

Գլուխկոտրուկ 1. Ո՞րն է ԱԳ նախարարի ծախսած 3.8 միլիոն դրամի աղբյուրը

2023 թվականի տարեսկզբին նախարար Արարատ Միրզոյանը հայտարարագրել է 25 մլն 254 հազար դրամ կանխիկ և բանկային հաշիվների վրա առկա գումար։ Տարվա ընթացքում Միրզոյանը ստացել է 22 մլն 956 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից, եկամտահարկի վերադարձից և փոխառությունից ստացած տոկոսներից։

Տարեվերջին Միրզոյանի հայտարարագրած դրամական միջոցները դարձել են 36 մլն 352 հազար դրամ։

Եթե տարեսկզբին առկա դրամական միջոցներին գումարենք տարվա ընթացքում ստացած եկամուտները և դրանից հանենք տարվա վերջին առկա դրամական միջոցները, ապա կստանանք 11 միլիոն 858 հազար դրամ․ սա այն գումարն է, որը նախարարը պետք է ծախսած լիներ 2023 թվականի ընթացքում։

Եվ իսկապես, ինչպես բոլոր մարդիկ, ԱԳ նախարարը նույնպես ծախսեր է կատարել, սակայն ոչ թե 11 միլիոն 858 հազար դրամի, այլ 14 մլն 190 հազար դրամի․ նա մարել է վարկը, վերանորոգել անշարժ գույքը։

Այսպիսով, Միրզոյանի ծախսած 2 միլիոն 332 հազար դրամի ծագումն անհայտ է։

Ավելին, նա 2023 թվականի ընթացքում շուրջ 1.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը՝ անհայտ ծագման գումարի չափը դարձնելով շուրջ 3.8 մլն դրամ։ Այս հաշվարկում չենք ներառել անգամ նախարարի հնարավոր ընթացիկ ծախսերը։

Արարատ Միրզոյանին արձագանքելու հնարավորություն էինք տվել՝ խնդրելով պարզաբանել, թե որն է այս ծախսերի՝ ներառյալ ՔՊ-ին փոխանցած 1.5 մլն դրամի աղբյուրը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նախարարը պատրաստվում է մեկնել արձակուրդ, երբ վերադառնա, կպատասխանի։

Գլուխկոտրուկ 2. Ինչպե՞ս է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ընտանիքը մեկ տարի ապրել 432 հազար դրամով

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդներն ու կանխիկ գումարը 2023-ի ընթացքում աճել են։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձ և բիզնեսից ստացած եկամուտ։ 2023 թվականին ձեռք է բերել հողամաս, հայտարարագրել է նաև այլ ծախս՝ 2.5 մլն նվիրատվություն, որը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ փոխանցել է ՔՊ կուսակցությանը։ Սակայն նրա ստացած եկամուտները 2.7 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։

Արմեն Սարգսյանին հարցրինք՝ ո՞րն է 2.7 մլն դրամի աղբյուրը։ Նա պատասխանեց, որ «ներառված են ընտանիքի այլ անդամների եկամուտները, որոնք հայտարարագրում մանրամասն լրացված են»։ Սարգսյանի հայտարարագրում, սակայն, ընտանիքի անդամներից ստացած եկամուտներ չկան։

«Ինֆոքոմը», այնուամենայնիվ, ուսումնասիրել է նաև Սարգսյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Նրա հետ համատեղ բնակվում են Նարինե Մուրադյանն ու Թերեզա Ենգիբարյանը։ Ընտանիքի բոլոր անդամների հայտարարագրերի տվյալների համադրությունից ստացվում է, որ ընտանիքը ընթացիկ ծախսերի համար մեկ տարում օգտագործել է ընդամենը 432 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում տարեկան նվազագույն սպառողական զամբյուղը 2023 թվականին 1 անձի հաշվով կազմել է շուրջ 960 հազար դրամ։

Գլուխկոտրուկ 3. Զրո դրամ ունեցող ավագանու անդամը որտեղի՞ց է ՔՊ-ին 1 մլն դրամ նվիրաբերել

Սյունիքի Սիսիան համայնքի ավագանու 2 անդամներ 1-ական մլն դրամ են նվիրաբերել ՔՊ կուսակցությանը, իսկ նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ՝ 2 մլն։

Սիսիանի ավագանու անդամներից Արմենակ Միրզախանյանը 2023 թվականին դրամական միջոցներ ու եկամուտներ չի հայտարարագրել։ Մեր հարցմանը, թե ինչ միջոցներով է կատարել նվիրատվություն, Միրզախանյանը չի արձագանքել։

Նույն համայնքի ավագանու մեկ այլ անդամ Աշոտ Աղաջանյանի բանկային հաշիվների մնացորդները 2023-ի ընթացքում աճել են։ Նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձ, իսկ որպես ծախս՝ մեքենայի գնում։ Աղաջանյանը ՔՊ կուսակցությանը 2 մլն նվիրատվություն է կատարել։ Նրա ստացած եկամուտները 1.9 մլն դրամով պակաս են 2023-ի ընթացքում կատարած ծախսերից ու դրամական միջոցների աճից։

Երբ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչ միջոցներով է Աղաջանյանը կատարել նվիրատվությունը, մեզ հարցրեց՝ համոզվա՞ծ ենք, որ ինքը նվիրատվություն է կատարել ՔՊ կուսակցությանը։ Իմանալով, որ կուսակցության հրապարակած հաշվետվության մեջ նշված է նաև իր անձը հաստատող փաստաթղթի համարը, նա նվիրատվություն կատարելու փաստը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց։ Փոխարենը մեզ հորդորեց զբաղվել այլ պաշտոնյաների հայտարարագրերով։

Նույն համայնքի ավագանու անդամ, Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանի հայտարարագրած կանխիկ գումարն աճել է։ Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձ՝ շուրջ 8.5 մլն դրամ, և գրեթե նույնքան էլ ծախս՝ ուսման վարձավճար։ Գրիգորյանը 1 միլիոն դրամ էլ նվիրաբերել է ՔՊ-ին։ Այսպիսով, վերջինիս կատարած ծախսերից 1 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։

Անիկ Գրիգորյանին խնդրել ենք մեկնաբանել այս տարբերությունը։ Նա ևս մեր գրությանը չի պատասխանել։

Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանը ՔՊ-ին նվիրաբերել է 100 հազար դրամ։ Նրա հայտարարագրում ևս համանման անհամապատասխանություններ էինք նկատել։ Վերջինս մեզ պատասխանեց, որ հայտարարագրի եկամուտներ բաժնում արտացոլված չի եղել իր շահաբաժինը, սակայն արդեն դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հայտարարագիրը շտկելու համար։

Հավելյալ գլուխկոտրուկներ՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներից

ՊԵԿ Իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հովհաննիսյանի ամուսինը՝ Գևորգ Բաղդասարյանը, 2.5 մլն նվիրաբերել է ՔՊ կուսակցությանը։ Նրա հայտարարագրի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ նրա ծախսերից 1.4 մլն դրամի աղբյուրը ևս անհայտ է։

Հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե՝ ուղղված Գոհար Հովհաննիսյանին, պատասխանեցին, որ առաջարկում են Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ գրությամբ հայցվող տեղեկությունը ստանալ օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակում: Անհասկանալի է, սակայն, ինչ ընթացակարգերի մասին է խոսքը։ Գրավոր հարցումն ուղարկելուց առաջ հեռախոսազանգով ՊԵԿ խոսնակից խնդրել էինք Գոհար Հովհաննիսյանի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն, բայց վերջինս մերժել էր տրամադրել դրանք։

Մեկ այլ անհամապատասխանություն կար Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանի կնոջ՝ Նինա Շահբազյանի հայտարարագրում։ Վերջինս կես միլիոն դրամ է նվիրաբերել ՔՊ-ին, իսկ կատարած ծախսերից 2.4 մլն դրամի աղբյուրն անհայտ է։

Ավագանու անդամ Արման Հարությունյանը մեր հարցմանը պատասխանեց, որ կինը նախորդ տարվա ընթացքում ստացել է մայրական ամենամսյա նպաստ, սակայն այն չի հայտարարագրել որպես եկամուտ։ Բացի այդ, Հարությունյանը պնդեց, որ նաև ինքն է կնոջը ամեն ամիս որոշակի գումար փոխանցել։ Մայրական նպաստը, սակայն, նույնպես հայտարարագրման ենթակա եկամուտ է, և պետք է արտացոլված լիներ հայտարարագրում։

Ով պետք է գլուխ հանի այս գլուխկոտրուկներից

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև պաշտոնյաների հայտարարագրերում եկամուտների և ծախսերի համապատասխանությունը պետք է ստուգի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով)։ Օրենքի համաձայն՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողովը պետք է ստուգի աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աուդիտորական եզրակացությունը հրապարակվել է մայիսի 30-ին։

Հունիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ընդունել է որոշում՝ կուսակցությունների 2023 թվականի տարեկան հայտարարագրերի ստուգման ժամկետը երկարաձգել 60 օրով՝ մինչև օգոստոսի 30-ը։

Հիշեցնենք, որ փետրվարին «Ինֆոքոմը» հրապարակել էր հետաքննություն այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։

Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ս.թ. օգոստոսի 28-ից մեկնարկել է չվերթերը Կրասնոդարի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին:46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվենԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի «Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռի՝ Airbus A380-ի վերելքն ու անկումը Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց Ջուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ծխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունները դադարեցված են․ hարվածները Կիևին շարունակվում են․ Պեսկով «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցն ամերիկյան հայտարարելը ցնդաբանnւթյուն և հալյnւցինացիա է․ Իրանի ԱԳ փոխնախարար Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի 956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆորմուլա–1 ավտոմրցաշարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չեն լինի․ ՌԴ ԱԳՆ «Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Ոչնչացվել է 512 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ «Որքանո՞վ է Հայաստանը կախված Ռուսաստանից միգրացիայի հարցում»Գազ չի լինի մինչեւ վաղը ժամը 21։00-ն 89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Ամենադիտված