Շղթայական ավտովթար Արմավիր քաղաքում. բախվել է 4 ավտոմեքենա. եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, այն վերածվելու էր ծեծկռտուքի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ տանող ճանապարհահատվածում՝ Արմավիրի կամրջի վրա, բախվել են Porsche Cayenne մակնիշի 96 VU 969 համարանիշի, ВАЗ 2101 մակնիշի 31 US 564 համարանիշի, Nissan March մակնիշի 35 AG 065 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդները վթարի մեջ մեղադրում էին միմյանց, և եթե ճանապարհային ոստիկաններն ու Արմավիրի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբն օպերատիվորեն չժամանեին դեպքի վայր, այն վերածվելու էր ծեծկռտուքի, իսկ ավտոմեքենաներից Porsche Cayenne-ն ու Nissan March-ը կամրջի վրայից չեն ընկել, քանի որ բախվել են կամրջի վրա տեղադրված երկաթե արգելապատնեշին։
Շարունակությունն՝ այստեղ.