Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու Գեղարքունիքի մարզում։
«Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվի, իրենք (Ադրբեջանը-խմբ․) 2021-22 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացրած, այդ տարածքներից դուրս պետք է գան։ Դա եղել իմ մեկնաբանությունը։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են միմյանց սահմանները, իսկ այդ դեպքում նրանք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասաց Սարգսյանը։